
Bluetooth անլար տեխնոլոգիա
Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս ձեր հեռախոսը ռադիոալիքների միջոցով միացնել
համատեղելի Bluetooth սարքի՝ 10 մետր (32 ոտնաչափ) շառավղով:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.0 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ
պրոֆիլները. ընդհանուր մուտք, ձեռնազատ, ականջակալ, օբյեկտի հրում, ֆայլերի փոխանցում, հեռադիր
Պարամետրեր
19

մուտք դեպի ցանց, հաջորդական պորտ, SIM մուտք, օբյեկտների ընդհանուր փոխանակում, ձայնի
առաջատար բաշխում, ձայնի և տեսանյութերի հեռահար կառավարում, ձայնի և տեսանյութերի ընդհանուր
բաշխում: Bluetooth տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունն
ապահովելու համար օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս մոդելի համար թույլատրված լրասարքեր:
Սույն սարքի հետ այլ սարքերի համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն
արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմամբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից
ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի կյանքը:
Bluetooth միացման գործարկում
Ընտրեք
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնելիությն
>
Bluetooth
և կատարեք հետևյալ քայլերը.
1 Ընտրեք
Իմ հեռ. անունը
և ձեր հեռախոսի համար անուն մուտքագրեք:
2 Bluetooth միացնելիությունն ակտիվացնելու համար ընտրեք
Bluetooth
>
Միացնել
: նշանը
ցույց է տալիս, որ Bluetooth-ն ակտիվ է:
3 Ձեր հեռախոսը ձայնային լրասարքի հետ միացնելու համար ընտրեք
Միաց. օժ. լսասրքեր
և այն
սարքը, որին ուզում եք միանալ:
4 Ձեր հեռախոսը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրեք
Զուգտկվծ սարքեր
>
Ավլ. նոր սարք
:
Ոլորեք դեպի գտնված սարքը և ընտրեք
Ավլցնլ
:
Ձեր հեռախոսի մեջ մուտքագրեք անցակոդ (մինչև16 նիշ) և թույլատրեք միացում մյուս Bluetooth
սարքի վրա:
Եթե դուք մտահոգված եք անվտանգությամբ, անջատեք Bluetooth գործառույթը կամ
Իմ հեռ.
տսնլիությն
դրեք
Թաքցված
: Bluetooth հաղորդակցություն ունեցեք միայն նրանց հետ, ում վստահում
եք:
ԱՀ-ով միացում ինտերնետին
Օգտվեք Bluetooth-ից՝ ձեր համատեղելի անհատական համակարգիչն առանց PC Suite ծրագրակազմի
ինտերնետին միացնելու համար: Ձեր հեռախոսը պետք է ունենա ինտերնետի մուտք ապահովող
ծառայության մատակարար, իսկ ձեր ԱՀ-ը պետք է ապահովի Bluetooth-ի անհատական ցանց (PAN):
Հեռախոսի ցանցային մուտքի կետի (NAP) ծառայությանը միանալուց և ձեր ԱՀ-ի հետ զուգտակելուց
հետո ձեր հեռախոսն ինքնաբերաբար փաթեթային տվյալների կապ կհաստատի ինտերնետի հետ: