
Պատկերասրահ
Ձեր հեռախոսն ապահովում է իրավունքների թվային կառավարման (DRM) համակարգ՝ ձեռք բերված
բովանդակությունը պաշտպանելու համար: Միշտ ստուգեք ցանկացած բովանդակության և ակտիվացման
բանալու առաքման պայմանները՝ նախքան դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք կարող են վճարման ենթակա
լինել:
Իրավունքների թվային կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM) զանազան
տեսակներ օգտագործել իրենց մտավոր սեփականությունը, այդ թվում հեղինակային իրավունքները,
պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝ DRM-ի միջոցով
պաշտպանված նյութերից օգտվելու համար: Սույն սարքի միջոցով դուք կարող եք օգտվել WMDRM 10,
OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0: Եթե որոշակի DRM ծրագիրը
բովանդակությունը չի պաշտպանում, բավանդակության սեփականատերերը կարող են պահանջել,
որպեսզի այդ DRM ծրագրի կողմից նոր բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի:
Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքի վրա արդեն իսկ գտնվող DRM-պաշտպանված
բովանդակության օգտագործման ժամկետի երկարաձգումը: DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM
այլ տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման
վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին
տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր
իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և
բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite-ի
համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիներն ու
բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ
սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք ակտիվացման բանալիներն ու
բովանդակությունը: Ակտիվացման բանալիների կամ բովանդակության կորուստը կարող է
սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Օպերատորի ընտրացանկ
23

Պատկերասրահի բովանդակության դիտում
Ընտրել
Ընտցնկ
>
Պատկերասրահ
: