Nokia 2730 classic - Ծրագրակազմի թարմացումներ ձեր ԱՀ-ի միջոցով

background image

Ծրագրակազմի թարմացումներ ձեր ԱՀ-ի միջոցով
Ծրագրակազմի թարմացումները կարող են ընդգրկել նոր հնարավորություններ և ավելացված

գործառույթներ, որոնք հասանելի չէին այն ժամանակ, երբ գնել եք Ձեր սարքը: Ծրագրակազմի

թարմացումը կարող է նաև բարելավել Ձեր սարքի աշխատանքը:
Nokia Software Updater-ը համակարգչային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս թարմացնել

Ձեր սարքի ծրագրակազմը: Ձեր սարքի ծրագրակազմը թարմացնելու համար անհրաժեշտ է համատեղելի

համակարգիչ, լայնաշերտ ինտերնետ կապի առկայություն և Ձեր սարքը համակարգչին միացնելու համար

տվյալների փոխանցման համատեղելի USB կաբել:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ծրագրակազմի վերջին տարբերակների վերաբերյալ

հրատարակման նշումներին ծանոթանալու և Nokia Software Updater ծրագիրը ներլցնելու համար

այցելեք www.nokia.com/softwareupdate կամ տեղական Nokia կայքէջը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

1 Ներլցրեք և տեղադրեք Nokia Software Updater ծրագիրը Ձեր համակարգչում:
2 Ձեր սարքը միացրեք անհատական համակարգչին՝ օգտագործելով USB տվյալների կաբել, և

բացեք Nokia Software Updater ծրագիրը: Nokia Software Updater ծրագիրը ձեզ

ուղղություն է ցույց տալիս՝ կրկնօրինակելու ձեր ֆայլերը, թարմացնելու ծրագրակազմը և

վերականգնելու ֆայլերը:

Ընդհանուր տեղեկություններ

11