
Աջակցություն
Եթե ուզում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես օգտագործել արտադրանքը, կամ չգիտեք, թե ինչպես
պետք է ձեր սարքը գործի, տե՛ս օգտագործողի ուղեցույցը կամ աջակցության էջերը www.nokia.com/
support կամ Nokia-ի ձեր տեղական կայքը, կամ շարժական սարքով՝ www.nokia.mobi/support:
Եթե սա խնդիրը չի լուծում, արեք հետևյալը՝
•
Վերագործարկեք սարքը. անջատեք սարքը և հանեք մարտկոցը: Մոտ մեկ րոպե հետո փոխեք
մարտկոցը և սարքը միացրեք:
•
Nokia Software Updater ծրագրով կանոնավորապես թարմացրեք ձեր սարքի ծրագրակազմը՝
լավագույն աշխատանք և հնարավոր նոր գործառական հնարավորություններ ունենալու համար: Տե՛ս
www.nokia.com/softwareupdate կամ Nokia-ի ձեր տեղական կայքը: Չմոռանաք սարքի
ծրագրակազմը թարմացնելուց առաջ կրկնօրինակել սարքի տվյալները:
•
Վերականգնեք գործարանային պարամետրերը, ինչպես բացատրված է օգտագործողի ուղեցույցում:
Եթե խնդիրը մնում է չլուծված, նորոգման տարբերակների համար դիմեք Nokia-ին: Տե՛ս
www.nokia.com/repair. Նախքան սարքը նորոգման ուղարկելը միշտ կրկնօրինակեք ձեր սարքում
առկա տվյալները: